Հարկային ծառայություններ

Հարկային օրենսդրությունն ու դրա հետ կապված կարգավորումները անընդհատ փոփոխվում են: Ուստի բիզնեսի հաջողության համար շատ կարևոր է ունենալ իրազեկ և բանիմաց հարկային խորհրդատուներ:
Մեր հարկային խորհրդատուներն իրենց գիտելիքներով հեշտացնում են գործարարի` հիմնավորված որոշումներ կայացնելու գործընթացը:  


Մենք մատուցում ենք հետևյալ հարկային ծառայությունները՝ 

  1. Հարկային խորհրդատվություն շահութահարկի, եկամտահարկի, սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքերի ու մաքսավճարների գծով:
  2. Մեր հաճախորդները կստանան խորհրդատվություն, հարկային ուսումնասիրություն, հարկային պլանավորում, աջակցություն մաքսազերծման գործընթացում, ինչպես նաև հարկային ստուգումների և բողոքների ժամանակ:
  3. Հարկային ուսումնասիրությունների իրականացում' նպատակ ունենալով հայտնաբերել մեր հաճախորդների գործունեության հետ կապված հարկային ռիսկերը, գնահատել հարկային համապատասխանության աստիճանը և առաջարկել պոտենցիալ հարկային խնայողությունների ուղղություններ:
  4. Հարկային ստուգումների ընթացքում հաճախորդին աջակցություն – Մեր փորձառու մասնագետները աջակցում են մեր հաճախորդներին հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ողջ ընթացքում: 
  5. Միջազգային հարկման գծով աջակցություն – խորհրդատվության տրամադրում կրկնակի հարկման և դրա հետ կապված խնդիրների գծով: Մեր հաճախորդների անունից մենք կարող ենք նաև հարկային տեսչությունից ստանալ հարկազատման և հարկային փոխհատուցման տեղեկանքներ:
FaLang translation system by Faboba

© Global Consult 2020