Հաշվապահական ծառայություններ

Մեր որակավորված հաշվապահների խումբը կարող է օգնել նոր հիմնադրված և արդեն կայացած կազմակերպություններին ներդնել հաշվապահական համակարգ, վարել կազմակերպության հաշվապահական հաշվառումը` ՀՀ Հաշվապահական ստանդարտներին ու հարկային օրենսդրությանը, ինչպես նաև Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան, մասնավորապես`

 

•   Գործառնությունների մատյանի վարում
•   Ակտիվների հաշվառում
•   Կանխիկի կառավարում
•   Բանկային շարժի հաշվառում
•   Դեբիտորական և կրեդիտորական պարտքի հաշվառում
•   Աշխատավարձի գծով ծառայություններ
•   Հարկերի հաշվարկ, վճարումներ և հարկային հաշվետվությունների ներկայացում
•   Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
•   Կառավարչական այլ հաշվետվությունների պատրաստում ըստ պահանջի, և այլն:

 

Մեր հաշվապահները հասկանում են վերոնշյալ ծառայությունների հետ կապված բոլոր գործընթացները, կատարում են ամբողջական տեղեկատվության ժամանակին գրանցում`  ապահովելու Ձեր բիզնեսի վիճակի մասին հստակ պատկերացումը յուրաքանչյուր պահի:
Մենք օգնում ենք ծախսային առումով խնայողություններ անելու, հասնելու առավելագույն ֆինանսական վերահսկողության և բարելավելու ֆինանսական տեղեկատվության վստահելիությունը:
Վստահելով մեզ Ձեր հաշվապահության վարումը` դուք ժամանակ եք խնայում ոչ գործառնական գործողություններից և կենտրոնանում եք հիմնական գործառնությունների վրա:

 

FaLang translation system by Faboba

© Global Consult 2018