Գործընկերներ

IMG_7245Վլադիմիր Հարությունյան

Ծնվել է 1957թ.-ի մայիսի 21-ին Լոռու մարզում: 1979-ին գերա­զան­ցությամբ ավարտել է Երևանի ժողովրդա­կան տնտեսության ինստի­տուտը: 1988-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի, 2004-ին՝ տնտեսա­գի­տու­­թյան դոկտորի գիտական աստիճաններ, իսկ 2007-ին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

Վ.Հարությունյանը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել հանրապետության ֆինանսական, հար­կա­յին, բանկային համակար­գերում և արտադրության ոլոր­տում:

2006-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն:

Վ.Հարությունյանը եղել է նույն ինստիտուտում գործող գիտական աստի­ճան­ներ շնորհող տնտեսագիտական մասնագիտական խորհրդի նախագահը: Դասախոսել է ժողովրդական տնտեսության ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում: Վ.Հարությունյանի գիտական ղեկավարությամբ թեկնածուա­կան ատենախոսություններ են պաշտպանել տասնյակ ասպիրանտներ: Նա բազմաթիվ գիտական աշխատանքների, այդ թվում ավելի քան 15 մենագրու­թյունների հեղինակ է:

Վթյունների հեղինակ է:եր են պաշտպանել տասնյակ ասպիրանտներ:պարունների հեղինակ է:եր են պաշ արուններ

Տիրապետում է հայերեն, ռուսերեն լեզուներին:

 


Տիգրան Հարությունյան

Ծնվել է 1983թ.-ի սեպտեմբերի 25-ին Երևանում: 1999թ.-ին ավարտելով Վարդանանց ասպետներ կրթահամալիրըª նույն տարում  ընդունվել է  Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, որը ավարտել է 2005թ.-ին և նույն թվականին ընդունվել Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան: 2006թ.-ին պաշտպանել է թեկնածութական ատենախոսությունը ու շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Սովորել է Գլազգոյի երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայում (ACCA) և 2009թ.-ին ստացել է  աուդիտորի և հաշվապահի միջազգային բազային որակավորում: Ունի ՀՀ աուդիտորի և հաշվապահի որոկավորում: Մասնակցել է մի շարք միջազգային գիտական կոնֆերանսներիª Ազատ շուկա, ազատ մարդ ու ազատ միտք (Հայաստան, ք.Ծաղկաձոր 2007թ.), Անձի ազատություն և ազատ շուկա (Ուկրաինա, ք.Ալուշտա, 2008թ.), Ֆինանսական վերահսկողություն, տնտեսական զարգացում, (Չինաստան, ք.Նանչանգ, 2009թ.) թեմաներով:

Հեղինակ է շուրջ 40 գիտական հոդվածների (այդ թվում` միջազգային), երկու մենագրության, համահեղինակ է երկու մասնագիտական գրքերի, ունի դոցենտի գիտական և ՀՀ ՊՆ լեյտենանտի զինվորական կոչումներ:

2003թ.-ին աշխատել է ԷԳԻ ՓԲԸ-ում` որպես տնտեսագետ, 2004-2009թթ. Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա ՓԲԸ–ում` որպես աուդիտորի օգնական, ավագ աուդիտոր, 2009-2014թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ–ում` որպես ներքին աուդիտի բաժնի պետ:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:

 

Արա Մարկոսյան

Ծնվել է 1969թ.-ի հոկտեմբերի 11-ին Շիրակի մարզում: 1987թ-ին գերազանցությամբ ավարտել է դպրոցը: 1993թ-ին ավարտել է Գյուղանտենսական Ինստիտուտի Տնտեսագիտության Ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և տնտեսական գործունեության վերլուծություն ֆակուլտետը: 2005թ-ին պաշտպանել է ատենախոսությունը և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական, հաշվապահական և հարկային ոլորտներում:

Նախկինում աշխատել է Հայէկոնոմբանկ ՓԲԸ-ում, Հարկային համակարգում, Քեյ-Փի-Էմ-Ջի Հայաստան ՓԲԸ-ում որպես հարկային բաժնի մենեջեր, Լայկոս ՓԲԸ –ում որպես ֆինանսական մենեջեր, Դենո Գոլդ Մայնինգ Քամփընի ՓԲԸ-ում՝ ֆինանսական տնօրեն, ինչպես նաև իրականացրել է ուսումնասիրություններ և ծրագրեր, նվիրված ՀՀ տնտեսության մի շարք ոլորտների օրենսդրական կարգավորման խնդիրներին, միջազգային կազմակերպությունների պատվերներով:  Ներկայումս  զբաղեցնում է Գլոբալ Կոնսալտ ՍՊԸ տնօրենի պաշտոնը:

Խարը մասնագիտացած է բյուջետավորման, ֆինանսական ռիսկերի կառավարման, միջազգային հարկման, հաշվապահական և աուդիտի ստանդարտներին:  Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, որոնք վերաբերում են հարկային համակարգին և հարկային համակարգի բարեփոխումներին:

 

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: 

FaLang translation system by Faboba

about bg hy

© Global Consult 2018